02 Mar 2012
"Վոլոդիա Մուրադյանը ծնվել է 2012թ-ի փետրվարի 9-ին: Վոլոդիան 10 տարեկան է, հաճախում է Մալիշկայի միջնակարգ դպրոց` 5-րդ դասարան: Վոլոդիան դժվարությամբ է դասերին պատրաստվում, արտադասարանային պարապունքների կարիք ունի, բայց քանի որ իր ընտանիքը դրա համար գումար չունի, նա ամեն բան անում է որպեսզի իր առաջադիմությունը բարձրանա: Ազատ ժամանակ տատիկին է օգնում միրգ հավաքել, ջուր բերել և այլ կենցաղային հարցերում է փորձում օգտակար լինել: Ապագայում երազում է իր ընտանիքի և հայրենիքի համար պիտանի մարդ դառնալ:"

- Volodia

Mi historia

Ընտանիքի հայրը 37-ամյա Մխիթարն է, նա 2-րդ կարգի հաշմանդամ է, ունի գլխի, մտածողության հետ կապված խնդիր, որի պատճառով աշխատել չի կարող: Ստանում է հաշմանդամության թոշակ, որն ամսական կազմում է 26.000 դրամ/47 եվրո: Մայրը 39- ամյա Թամարան, նույնպես 2-րդ կարգի հաշմանդամ է, ունի խոսելու և մտավոր խնդիրներ, ամսական ստանում է 26.000 դրամ/47 եվրո: Թամարան նույնպես չի աշխատում, նա անգամ դժվարությամբ է զբաղվում տնային տնտեսությամբ, որի պատճառով տան կենցաղային պայմաններն էլ ավելի վատն են: Երեխաների խնամքի և այլ առաջնային հարցերում նրանց հնարավորին չափով օգնում է երեխաների տատիկը, Մխիթարի մայրը` 59-ամյա Սիրանուշը, ով բնակվում է հարևանությամբ: Նա իր ժամանակի մեծամասնությունն անց է կացնում թոռներին խնամելով, բայց դասերը պատաստել կամ ֆինանսական հարցերով աջակցելու հնարավորություն չունի: Ընտանիքը պետության կողմից նաև ստանում է նպաստ, որն ամսական կազմում է 48.000 դրամ/87 եվրո: Ընտանիքում մեծանում են ևս 3 երեխա: Էրիկը ծնվել է 2014 թվականի մայիսի 14-ին: Նա սովորում է Մալիշկայի միջնակարգ դպրոցում` 3-րդ դասարանում: Չնայած նրան, որ արդեն 3-րդ դասարան է, Էրիկը դժվարությամբ է գրում և կարդում: Նա կարիք ունի արտադասարանային պարապունքների, քանի որ ծնողներն ունակ չեն զբաղվելու երեխաների դասապատրաստմամբ, իսկ տատիկը ժամանակ չունի: Դավիթը ծնվել է 2016 թվականի նոյեմբերի 17-ին: Երեխան ունի էպիլեպսիա, որի մասին տատիկը չցանկացավ շատ խոսել, երեխային բուժումների տանելու հնարավորություն չկա: Նա հաճախում է մանկապարտեզ: Սիրարփին ծնվել է 2018 թվականի օգոստոսի 11-ին, երեխան դեռևս մանկապարտեզ չի հաճախում:

Por qué Volodia necesita nuestra ayuda

Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը հաշմանդամության թոշակներն ու ընտանեկան նպաստն է: Այս գումարն ընտանիքին հազիվ է բավարարում: Տան կոմունալ կենցաղային պայմանները վատն են, երեխաների մայրն էլ կենցաղային պայմանները ճիշտ վարել դժվարանում է: Երեխաներն ունեն հագուստի, հիգիենայի, գրենական պարագաների կարիք, ձմռանն ընտանիքն ունի ջեռուցման խնդիր: Ծնողների հիվանդ լինելու պատճառով ընտանիքի կենցաղային պայմանները շատ են տուժում, նրանց միակ օգնողը հարևանությամբ բնակվող տատիկն է:

Volodia apoyado por el socio de impacto Mensenkinderen

Het doel van Stichting Mensenkinderen is om kinderen, gezinnen, gehandicapten en bejaarden in onder andere Armenië te helpen voor wie niemand anders zorgt. Mensenkinderen werkt uitsluitend via kerken en lokale organisaties en biedt concrete, uitvoerbare projecten die directe hulp bieden.

Patrocinador Volodia

Como patrocinador, ayudas a Volodia y a otros niños dentro del programa de Mensenkinderen. Gracias a tu contribución y la de otros patrocinadores, los niños reciben ayuda con alimentación adecuada, tutorías, deportes y desarrollo personal. Esto les brinda la oportunidad de un futuro esperanzador.
Patrocinador Volodia