Mi historia
Մելքումյանների բազմանդամ ընտանիքը բնակվում է Լոռու մարզի Քարինջ գյուղում: Ընտանիքը բաղկացած է 11 հոգուց: Ընտանիքի ամենամեծ անդամը Արգեն տատիկն է/60տ/: Նրա հետ են բնակվում որդին` Կորյունը/39տ/ կնոջ` Աշխենի/37տ/ և ութ անչափահաս երեխաների հետ: Դյուրին գործ չէ հոգ տանել ութ անչափահաս երեխաների մասին բայց Արգեն տատիկը շատ է օգնում Աշխենին երեխաների խնամքի հարցում: Թեև ընտանիքը բազմանդամ է, բայց Մելքումյանների ընտանիքը շատ համերաշխ է: Ընտանիքի հայրն էլ հիմնական աշխատանք չունի, երբ գյուղում շինարարական, բանվորական կամ այլ աշխատանք է պատահում նա այդ պահին անում է ընտանիքին օգնելու համար: Ընտանիքում բարեբախտաբար առողջական խնդիրներ չկան` բոլորը առողջ են: Ընտանիքում կան ութ անչափահաս երեխաներ: Թեև նրանք շատ են, սակայն այնքան խելոք են, որ որևէ խնդիր չեն առաջացնում: Ընտանիքի ավագ երեխան Արտաշեսն է/14տ/: Սովորում է 10-րդ դասարանում: Արտաշեսին հաջորդում է Արենը/13տ/: Արենը սովորում է 8-րդ դասարանում: Արենից հետո Նարեկն է /11տ/: Նարեկն էլ 6-րդ դասարանում է սովորում: Ընտանիքի հաջորդ երեխան Աշոտն է/8տ/: Աշոտը երրորդ դասարանում է սովորում: Աշոտին հաջորդում է Երվանդը/6տ/: Նա այս տարի առաջին դասարան է հաճախել: Շատ է ցանկանում տարին շուտ ավարտվի, որպեսզի արդեն գրաճանաչ լինի: Երվանդից հետո Տիգրանն է/4տ/: Նա էլ մանկապարտեզ է հաճախում: Տիգրանից հետո տան արքայադուստրն է, ինչպես իրենք են ասում: Իսկ ընտանիքի ամենափոքր անդամը դա Լևոնն է, ով դեռ երկու ամսեկան է:
Por qué Ashot necesita nuestra ayuda
Այս բազմանդամ ընտանիքի միակ եկամուտը ընտանեկան նպաստն է 78.000դրամ/200 եվրո: Ունեն նաև երեք կով և երեք հորթ, ինչը նրանց գոյատևման հիմնական աղբյուրն է: Յուրաքանչյուր երեխայի ծնվելուց պետության կողմից գումար է ստացել ընտանիքը, որով կարողացել են քիչ թե շատ վերանորոգել բնակարանը, գնել բազմոց, բայց ընտանիքը դժվարանում է հոգալ երեխաների մյուս կարիքները: Մելքումյանների բազմանդամ ընտանիքը այս պահին ունի յուրաքանչյուր տեսակի աջակցության կարիք` սնունդ, հագուստ, հիգիենայի պարագամեր, կենցաղային իրեր: