Mi historia
Ընտանիքը բաղկացած է 4 հոգուց. Վարսիկը, ամուսինը՝ Արթուրը և երեխաները` Արսենն ու 16-ամյա Անահիտը: Արթուրն աշխատում է, նրա աշխատանքը ոչ ստաբիլ է, երբեմն փայտ է կոտրում ու դրա դիմաց գումար ստանում, կամ էլ շինարարական աշխատանքներ կատարում, երբեմն էլ կամավորական սկզբունքներով գնում է Ադրբեջանի սահմանի դիրքեր և ծառայում հայրենիքին: Արթուրի ամսական աշխատավարձը կազմում է մոտ 60.000 դրամ / 120 եվրո: Վարսիկը չի կարողանում աշխատել, քանի որ առողջական լուրջ խնդիր ունի, նրա մոտ չարորակ ուռուցք են հայտնաբերել: Վարսիկը մեկ տարի առաջ քիմիոթերապիաներ է անցել, 2 ամիս առաջ ինքնազգացողությունը կրկին վատացել է ու գուցե կրկին հարկ լինի քիմիոթերապիայի կուրս անցնել: Հիմա Վարսիկը դեղորայք է ընդունում, որի մի մասը տալիս է պետությունը, իսկ մյուս մասը գումար լինելու դեպքում ընտանիքն է գնում: Վարսիկը պատմեց, որ անապահովության նպաստ չեն ստանում, բայց դիմել են ու սպասում են պատասխանի… “Մենք չենք կորցնում մեր լավատեսությունն ու հավատը, վստահ ենք, որ աստծո կամքով ամեն բան լավ է լինելու ու բոլոր դժվարությունները հաղթահարելու ենք”,- ասաց Վարսիկը…
Por qué Arsen necesita nuestra ayuda
Ընտանիքի միակ եկամուտը հայրիկի ոչ ստաբիլ աշխատավարձն է, իսկ դա բավարար չէ ընտանիքի կարիքները հոգալու համար: Նրանք ապրում են փոքրիկ, չվերանորոգված, անմխիթար պայմաններում գտնվող վագոն տնակում: Այդ չնչին գումարով հազիվ կարողանում են վճարել կոմունալ վճարները: